Սպորտ 

Ես հրաժարական չեմ տվել. Բլատեր

analitik.am

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը, որը պաշտոնում 5-րդ անգամ վերընտրվելուց մի քանի օր հետո հայտարարել էր ՖԻՖԱ-ից հեռանալու մասին, նշել է, թե իր խոսքը սխալ են մեկնաբանել, և նա մտադիր է դարձյալ առաջադրվել ընտրությունում:

«Ես հրաժարական չեմ տվել, այլ վստահել եմ իմ ապագան ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսի քննարկմանը»,- Բլատերի խոսքը մեջբերում է Blick-ը:

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ Բլատերը հրաժարականի մասին դիմում չի ներկայացնել:

Նույն շարքից