Միջազգային 

ԱՄՆ-ը ցանկանում ողջ աշխարհում հասնել միասեռ ամուսնությունների թույլտվությանը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը օրինականացնելով միասեռ ամուսնությունները, որոշել է ԼԳԲՏ հասարակության ներկայացուցիչների համար համանման իրավունքների հասնել այլ պետություններում ևս։

«Գերագույն դատարանի որոշումը հստակ ազդանշան է ուղարկում երկրագնդի ցանկացած անկյուն. ոչ մի օրենք, որը հիմնված է խտրականության վրա, չի կարող դիմակայել արդարության ալիքին»,- նշել է Քերին։

Հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել օրինականացնել ԱՄՆ-ի ողջ տարածքում միասեռ ամուսնությունների գրանցումը։

Նույն շարքից