Սպորտ 

Ռոնալդուն չի ուզում, որ Ռամոսը հեռանա թիմից

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի ուզում, որ պաշտպան Սերխիո Ռամոսը հեռանա թիմից: Հիշեցնենք, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Cadena Cope»-ը գրում է, որ Ռոնալդուն, ով այժմ իր արձակուրդն է անցկացնում Մայամիում, զանգահարել է Ռամոսին՝ նրա գործերի մասին տեղեկանալու համար:

Հեռախոսազրույցի ընթացքում Ռոնալդուն աջակցել է Ռամոսին: Ռոնալդուն Ռամոսին ասել է, որ  առանց նրա «Ռեալի» հանդերձարանն այլևս նախկինը չի լինի, այնուհետև խնդրել է նրան, որ մնա թիմում:

Նույն շարքից