Սպորտ 

Հայ բռնցքամարտիկը ձեռքի վնասվածքի պատճառով հրաժարվել է ադրբեջանցու դեմ եզրափակիչից

Ուկրաինան ներկայացնող Գեղամ Մանուկյանը արծաթե մեդալակիր է դարձել Բաքվում ավարտին մոտեցող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:

Հայ բռնցքամարտիկը դուրս էր եկել 91 կգ քաշային կարգի եզրափակիչ, սակայն ձեռքի վնասվածքի պատճառով հրաժարվել է ադրբեջանցի Աբդուլկադիր Աբդուլաեւի դեմ մենամարտից և բավարարվել է երկրորդ տեղով:

Այդ արծաթե մեդալը Գեղամ Մանուկյանին պարգևել է աշխարհի առաջնության ուղեգրի:

Նույն շարքից