Հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին փուլում դուրս է մնացել պայքարից՝ պարտություն կրելով թենիսիստուհիների համաշխարհային վարկանիշի առաջատար Սերենա Վիլիամսից:
Գրանցվել է 6:4, 6:1 հաշիվը:
20-ամյա Մարգարիտա Գասպարյանը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո: Ներկայումս նա 113-րդն է վարկանիշային աղյուսակում: