Սպորտ 

Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան խզել է պայմանագիրը Գուս Հիդինկի հետ

Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի հետ պայմանագրի խզման մասին:

Հիդդինկի պայմանագիրը նախատեսված էր մինչև Եվրո-2016-ի ավարտը, սակայն ընտրական փուլում անհաջող ելույթների հետևանքով այն խզվել է:

Եվրո-2016-ի ընտրական փուլի վեց խաղից հետո Հոլանդիան ընդամենը երրորդ տեղն է զբաղեցնում՝ հինգ միավորով հետ մնալով Իսլանդիայից և երեք միավորով՝ Չեխիայից: Առջևում չորս հանդիպում կա:

Նույն շարքից