Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության միջև գազի հարցով եռակողմ բանակցությունները, որոնք անցկացվում էին Վիեննայում երեքշաբթի, ավարտվել են անարդյունք: Корреспондент-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողներին է հայտնել ուկրաինական աղբյուրը:«Բանակցություններն ավարտվել են», - ասել է աղբյուրը լրագրողներին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք երեքշաբթի անցկացված բանակցությունների արդյունքում որևէ փաստաթուղթ ստորագրվել է, վերջինս ասել է «ոչ»:
Խոսելով այն մասին, թե որ հարցերի շուրջ չի հաջողվել պայմանավորվել բանակցող կողմերին, նա ասել է. «Բոլոր»:
Վերջինս դժվարացել է պատասխանել, թե երբ կանցկացվի հաջորդ եռակողմ հանդիպումը:
Բանակցությունների մեկ այլ մասնակից լրագրողներին հայտնել է, որ ներկա պահին կողմերը համաձայնեցնում են համատեղ հայտարարության տեքստը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ավելի վաղ հայտարարել էին, որ 40 դոլար զեղչ կհատկացնեն Ուկրաինային գազի դիմաց: