Սպորտ 

Արոնյանը վերադարձել է 2009 թ. ցուցանիշներին. ՖԻԴԵ

analitik.am

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նահանջել է երկու տեղով և այժմ 10-րդն է:

Արոնյանի պաշտոնական ԷԼՕ-ն այժմ կազմում է 2 765, ինչը նրա ամենացածր ցուցանիշն է 2009 թվականից սկսած:

Շարունակում է վարկանիշը գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (2 853):

Գաբրիել Սարգսյանը 66-րդ տեղում է (2 673), իսկ Սերգեյ Մովսեսյանը 96-րդն է (2 653): Թոփ-100 շախմատիսների թվից դուրս են մնացել է Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը:

Նույն շարքից