Միջազգային 

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կանվանափոխվի

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը երեքշաբթի աջակցել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանը 12-րդ դարի վրացի հանրահայտ պոետ Շոթա Ռուսթավելու անունով կոչելու առաջարկին: Այս մասին հայտնում է Sputnik-Georgia լրատվական գործակալությունը։

Այս նախաձեռնության օգտին քվեարկել է 50 պատգամավորներից 30-ը:

Նախաձեռնության հեղինակը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է։

Նույն շարքից