Եմենի Թաիզ քաղաքի բանտից փախուստի են դիմել մոտ 1200 կալանավոր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի կառավարության աղբյուրներին։
Գործակալությունը, հղում անելով երկրի անվտանգության ծառայության ներկայացուցչին, հայտնում է, որ ուղղիչ հաստատության վրա Թաիզում բախումների ընթացքում հարձակվել է «Ալ-Քաիդայի» կողմնակիցների խումբը։