Ամերիկահայ իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ կաջակցի Հիլարի Քլինթոնի թեկնածությունը և ցանկանում է ԱՄՆ հաջորդ նախագահ տեսնել հենց նրան։ Այդ մասին իրապատում շոուի աստղն ասել է The Daily Beast-ին տված հարցազրույցում։
Հիլարի Քլինթոնին հաջողվել է իր նախընտրական արշավին ներգրավել նաև Թոբի Մագուայրին, Լեոնարդո Դի Կապրիոյին, Էլիզաբեթ Բենքսին և այլ հոլիվուդյան աստղերի։