Թուրքիայի կրթության նախարարությունը ավագ դպրոցների աշակերտներին արգելում է դպրոցի տարածքում առանց ուսուցչի իմացության օգտվել Facebook սոցկայքից։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։
Կայքը նաև մանրամասնում է, որ նոր փոփոխությունների արդյունքում աշակերտներին այսուհետ չի թույլատրվում դպրոցի շենքում գտնվելու ժամանակ առանց ուսուցչի համաձայնության գրառումներ անել, կիսվել նկարներով և տեսանյութերով:
Նշվում է, որ արգելքը ոտնահարող աշակերտները կուղարկվեն դպրոցում կարգապահական հարցերով զբաղվող հատուկ խորհրդի անդամների մոտ: