Սպորտ 

Գվանգջու քաղաքում 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին բարձրացվել է հայկական դրոշը

analitik.am

Այսօր՝ հուլիսի 2-ին, Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքի ուսանողական մարզական ավանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին բացի մեր պատվիրակության անդամներից, մասնակցել են նաև մարզական ավանի ղեկավարությունը, տարբեր երկրների ուսանողական  ֆեդերացիաների  ներկայացուցիչներ ու ունիվերսիադային մասնակցող մարզիկներ:

Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից և հիշեցնում, որ 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով՝ Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում  է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը:

Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը կներկայացնեն  12 մարզիկներ և 2 մրցավար, մեր մարզիկները կպայքարեն 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 3 ին:

Նույն շարքից