Սպորտ 

Հայաստանը 3 տեղով առաջադիմել է ակումբային վարկանիշային աղյուսակում

Հայկական 4 թիմեր սկսեցին ելույթները եվրագավաթների 2015/16թթ. խաղարկություններում: Առաջին հանդիպումներից հետո, Հայաստանի բոլոր 4 ներկայացուցիչներն էլ հաջորդ փուլ դուրս գալու լավ շանսեր ունեն:

Առաջին խաղերում տարած 3 հաղթանակի եւ 1 ոչ-ոքիի շնորհիվ Հայաստանը 3 տեղով առաջադիմել է ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում եւ այժմ 48-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայում «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց բոսնիական «Զրինսկիին», «Ալաշկերտը» 1:0 հաշվով շոտլանդական «Սենտ Ջոնսթոնին», «Ուլիսը» հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» 2:1 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» նկատմամբ:

Նույն շարքից