Միջազգային 

British Petrolium-ը կվճարի ռեկորդային տուգանք

British Petrolium նավթագազային կորպորացիան ԱՄՆ-ի իշխանությունների հետ պայմանավորվածության է ձեռք բերել՝ 2010 թվականին Deepwater Horizon պլատֆորմում տեղի ունեցած վթարի հետևանքների փոխհատուցման հարցով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

British Petrolium-ը կվճարի ռեկորդային տուգանք` ընդհանուր 18,7 մլրդ ԱՄՆ դոլարի չափով:

2010-ին ընկերությունը վթարի հետևանքով թույլ էր տվել նավթի արտահոսք օվկիանոս` Մեքսիկայի ծոցի շրջանում: Այդ ժամանակ 11 մարդ էր զոհվել, 5 մլն բարել նավթ էր լցվել օվկիանոս:

Նույն շարքից