Միջազգային 

Սաուդյան Արաբիայում ստեղծվել է նոր անջատողական շարժում

Սաուդյան Արաբիայում ստեղծվել է նոր անջատողական շարժում, որը կոչվում է «Նաջրանի երիտասարդություն»։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությանը։

Ահաբեկչական շարժում ստեղծվել է 10 օր անց այն բանից հետո, երբ Նաջրան նահանգում բնակվող ցեղերը միավորվեցին «Ախրար ան-Նաջրան» կազմակերպությունում, որի նպատակը նույնպես Եմենին սահմանակից նահանգը թագավորությունից անջատելն է և եմենցիներին աջակցելը։

Հիշեցնենք, որ 1920-1930-ականներին Եմենը և Սաուդյան Արաբիան պայքարել են Նաջրան նահանգի համար։

Նույն շարքից