Միջազգային 

Թուրքիայի վարչապետը չի մասնակցի Էրդողանի կառուցված մզկիթի բացմանը

Այսօր տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորակառույց նստավայրի տարածքում կառուցված մզկիթի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մաիսն հայտնում է T24-ը։

Մզկիթի բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի Ռ․ Թեիփ Էրդողանը: Սակայն երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի մասնակցի արարողությանը՝ Քոնիա կատարելիք այցելության պատճառով:

Նորակառույց մզկիթը զբաղեցնում է 5177 քմ տարածք: Նկուղային, նամազի և իմամի համար հատկացված հարկից բաղկացած մզկիթն ունի 59.30 մետր բարձրությամբ չորս մինարեթ:  Այն կարող է միաժամանակ սպասարկել 3.000 մարդու։

 

Նույն շարքից