Սպորտ 

Արաս Օզբիլիս. Ֆուտբոլը շատ եմ կարոտել

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը СЭ-ին տված հարցազրույցում խոսել է «Սպարտակի» նախկին գլխավոր մարզչի՝ Յակինի մասին տված սկանդալային հարցազրույցի, իր առողջության, անհաջող ստացված անցյալ մրցաշրջանի մասին:

«Հասկանում եմ՝ պատմությունը տհաճ ստացվեց: Գիտակցում եմ, որ դա այնքան էլ լավ չէր իմ կողմից: Իսկ եթե նույնիսկ ցավում եմ, միևնույնն է, ոչինչ չեմ կարող փոխել: Դրանից հետո Յակինի հետ շփվել եմ: Ես ասացի նրան, որ դա գեղեցիկ չէր իմ կողմից, և ավելի լավ կլիներ՝ այդ ամենը նրան անձամբ ասեի: Անձամբ Յակինին հրաժեշտ տալիս ասացի՝ շնորհակալություն համատեղ աշխատանքի համար: Նա նույնպես շնորհակալություն հայտնեց, հաջողություն մաղթեց և տեսնվելու հույս հայտնեց»,-ասել է նա:

Խոսելով իր առողջության մասին, ֆուտբոլիստը հայտնել է, որ արդեն իրեն լավ է զգում:

«Օրեցօր ինձ ավելի լավ եմ զգում, ուժերս եմ հավաքում: Ծնկիս վնասվածքն արդեն չի անհանգստացնում, ոչ մի ցավ չկա: Անցյալ մրցաշրջանը ոչ թե կանվանեմ վատագույնը, այլ ծանր: Ինչքան ֆուտբոլիստներ են վերադարձել մեկ-երկու տարի անց և նախկին մակադակին հասել: Անպայման ես էլ կվերադառնամ և կդառնամ միայն ավելի ուժեղ և ավելի լավ: Ֆուտբոլը շատ եմ կարոտել»:

Նույն շարքից