Միջազգային 

Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է կադրային ջարդ իրականացնել

Ուկրաինայի Օդեսայի նահանգապետ  Միխեիլ Սաակաշվիլին անարդյունավետ աշխատանքի համար լուծարել է երկու վարչություն իր  20 աշխատակցներով։ Այս մասին հայտնում է o1.ua կայքը։

Խորհրդակցության ժամանակ Սաակաշվիլին լսել է ներքին աուդիտի վարչության, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ փոխգործակցության, կոռուպցիոն դեպքերի հայտնաբերման և կանխման վարչության զեկույցները։

Դրանից հետո Սաակաշվիլին ասել է, որ պարբերաբար քաղաքացիներից կաշառակերության մասին բողոքներ է ստանում։

 

 

Նույն շարքից