ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բարաք Օբամային: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին:
«Ռուս-ամերիկյան հարաբերությունները, չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին, մնում են աշխարհում կայունության և անվտանգության ապահովման կարևոր գործոնը»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են լուծել միջազզային մակարդակի ամենաբարդ խնդիրներ։