Տնտեսություն 

Հունական բանկերը կվերաբացվեն հանրաքվեից հետո

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Հանրաքվեից հետո Հունաստանի բանկերը կվերսկսեն իրենց բնականոն գործունեությունը:

Այսմ մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, նշելով, որ հանրաքվեից հետո բանկերը կբացվեն ու կշարունակեն իրենց նորմալ աշխատանքը:

Նախարարը մի քանի րոպե զրուցելով Աթենքի ցուցարարների հետ՝ ծափահարությունների տարափի ներքո հեռացել է:

Փորձագետների գնահատմամբ վարկատուների պահանջների դեմ ուղված բողոքի ցույցին մասնակցել է մոտ 60 հազար մարդ:

 

 

 

Նույն շարքից