ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հուլիսի վերջին կայցելի Քենիա` իր հոր ծննդավայր։ Նրա քենիացի տատիկը, ում Սառա մայրիկ են անվանում, խոստացել է հյուրասիրել ԱՄՆ-ի նախագահին քենիական ավանդական ուտեստ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Սառա մայրիկը նաև հայտնել է, որ իր համար կարևոր չէ, թե իր թոռնիկը սենատոր է, թե նախագահ, նա կուտի այն, ինչ ես կպատրաստի տատիկը։
Սառա մայրիկը նաև խոստացել է ձուկ, հավ և եգիպտացորենի շիլա պատրաստել: