Միջազգային 

Ադրբեջանը Եվրոպական խաղերի համար ծախսվել է 10 մլրդ դոլար և ըստ հրապարակումների, այդ միջոցները չի հաջողվել հետ բերել․ ադրբեջանագետ

Բաքվի խաղերը չտվեցին այն արդյունքը, ինչին իշխանությունները սպասում էին, և դա բոլորին է պարզ:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, ով հիշեցրեց, որ Եվրոպական խաղերի համար ծախսվել է 10 մլրդ դոլար և ըստ հրապարակումների, այդ միջոցները չի հաջողվել հետ բերել:

Ադրբեջանագետը հղում կատարեց միջազգային լրահոսին, որոնք բազմիցս խաղերի ֆոնին ներկայացնում էին այնտեղ խախտվող մարդու իրավունքները, քննադատում ահռելի չափերի հասնող կոռուպցիան և այլն:

Իսկ թե ինչպես է, որ և՛ քննադատում են, և՛ նման մեծ միջոցառում վստահում հենց Ադրբեջանին, Սարգիս Ասատրյանը նշեց, թե չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը Արևմուտքի համար բավական կարևոր տնտեսական պարտնյոր է և ուստի մեծ է նաև շահագրգռվածությունը հարաբերություններ խորացնելու: «Իսկ մարդու իրավունքները ճնշման որոշակի լծակ է Ադրբեջանի վրա»,- ասաց նա:

Նույն շարքից