Սպորտ 

Յուրա Մովսիսյանը ժամանել է Աբտվիլ

Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Շվեյցարիայում:

Կիրակի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ժամանել է Աբտվիլ և, մի քանի ժամ հանգստանալուց հետո միացել թիմին:

Սակայն նա առայժմ չի աշխատում հիմնական խմբում:

Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, Մովսիսյանը մարզումային առաջին օրը վազել է խաղադաշտի շուրջը, որից հետո սկսել է անհատական աշխատանքը Օլեգ Սամատովի հետ միասին:

Նույն շարքից