Սպորտ 

Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեն ներկայացրել է Օլիմպիական խաղերի ջահի դիզայնը

Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեն ներկայացրել է Ռիո դե Ժանեյրոյում 2016-ին անցկացվելիք XXXI ամառային Օլիմպիական խաղերի ջահի դիզայնը։

Ջահի մեջ օգտագործված են բրազիլական դրոշի գույները։

Ներսում գունային էլեմենտները խորհրդանշում են երկինքը, լեռները, ծովը և հողը։

Ջահը «կբացվի», երբ մեկ ջահակիր կրակը փոխանցելիս լինի մյուսի ջահին։ Կոնստրուկցիան պատրաստված է վերամշակված ալյումինից և խեժից։

Առաջին ջահը կայրեն 2016-ի գարնանը Հունաստանում։ Դրանից հետո մոտ 100 օրվա ընթացքում այն կանցնի 500 քաղաքով։ Բրազիլիան ցանկանում է, որ երկրում շրջագայելու ընթացքում ջահակիրին տեսնի հարավամերիկյան պետության բնակչության 90 տոկոսը։ Վազքին կմասնակցի մոտ 12.000 մարդ։

Նույն շարքից