Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հեռացավ Թուրինի «Յուվենտուսից»։ 36-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ամերիկյան «Նյու Յորք Սիթիում», հաղորդում է «Յուվենտուսի» կայքը։
Անդրեա Պիրլոն «Յուվենտուսում» էր նախորդ չորս մրցաշրջանների ընթացքում՝ չորս անգամ նվաճելով Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։
«Յուվենտուսում» անցկացրած 164 պաշտոնական հանդիպումներում Պիրլոն խփել է 19 գնդակ եւ կատարել է 35 արդյունավետ փոխանցում։