Սպորտ 

Միկրոնեզիայի ընտրանին 0:46 հաշվով պարտվել է Վանուատուին

Պապուա-Նոր Գվինեայում ընթանում է «Խաղաղօվկիանոսյան խաղեր» անվանումը կրող մրցաշարը: «Խաղաղօվկիանոսյան խաղեր»-ին հանդես են գալիս երկրների Մ23 հավաքականները:

Խմբային փուլի վերջին խաղում Միկրոնեզիայի ընտրանին 0:46 հաշվով պարտվել է Վանուատուին:

Հիշեցնենք, որ 1-ին և 2-րդ տուրերում Միկրոնեզիայի Մ-23 հավաքականը 0:30 և 0:38 հաշիվներով պարտվել էր համապատասխանաբար Թաիթիի և Ֆիջիի հավաքականներին:

Նույն շարքից