Մոսկվայի «Սպարտակը» ստուգողական հանդիպում է անցկացրել Ավստրիայի Շրունս քաղաքում՝ մրցելով գերմանական «Ֆրայբուրգի» հետ։ Դմիտրի Ալենիչեւի ղեկավարած թիմը հաղթել է նվազագույն հաշվով։ Միակ գնդակը 55-րդ րոպեին խփել է ռուս հարձակվող Դենիս Դավիդովը։
Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին։
Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 17-ին «Սպարտակ» - «Ուֆա» հանդիպումով։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 20։00-ին։