Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվել է սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարը: Ճկասուսերի աղջիկների մրցապայքարում առաջին և երրորդ տեղերն են զբաղեձցրել Հայասատնի ներկայացուցիչները` Անահիտ Ալոյանը և Սոնա Բարսամյանը` համապատասխանաբար:
Տղաների ճկասուսեր զենքաձևում Խաչատուր Հարությունյանը և Արմեն Դալլակյանը զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։
Խոցասուսերի տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը զբաղեցրել է երրորդ տեղը: Այդ մասին հայտնում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: