Սպորտ 

Համահայկական խաղերի ջահը Եգիպտոսում է

Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված Համահայկական խաղերի՝ սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է,- հայտնում է Համահայկական խաղերի ֆեյսբուքյան էջը:

Հահմահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը, շրջելով Միջին արևելքով, հասել է Կահիրե: Կահիրեում համահայկականի վեցերորդ խաղերի ջահը դիմավորել են Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի անդամներ Պերճ Հալաջյանը, Վարդ Ալեքսանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի ավանդական կուսակցությունների և հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացիչներ:

Դեսպան Արմեն Մելքոնյանը համահայկական խաղերը համարել է մեր միասնականությունը ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու լավագույն միջոց. «Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայանալու որպես պահանջատեր ,ցույց տալու հայի հաղթող տեսակը»,-ասալ է Ա. Մելքոնյանը:

Նույն շարքից