Սպորտ 

Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնայի շախմատային օփենի միանձնյա առաջատար

Բարսելոնայում ընթացող շախմատային օփենում հանդես են գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը:

Մրցաշարային աղյուսակը խաղացված 4 տուրերից հետո միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը, որն ունի 4 միավոր:

Տիգրան Պետրոսյանն ունի 3, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 2.5 միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայությունը։

Նույն շարքից