Միջազգային 

Վլադիմիր Պուտինը խոստացել է զբաղվել յոգայով

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս խոստացել է զբաղվել յոգայով: Այս մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը։

Պուտինն էլ մասնավորապես ասել է. «Երևի մինչև հիմա միայն յոգայով է, որ չեմ զբաղվել: Սակայն յոգան չի կարող չգրավել: Ես կփորձեմ, որ ի վիճակի լինեմ անել` ելնելով իմ մարզական պատրաստվածության վիճակից»:

Պուտինը խոստացել է զբաղվել նաև Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առկա բոլոր հարաբերություններով, հատկապես` հումանիտար ոլորտում:

Նույն շարքից