Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հավանություն է տվել Սիրիային մեկ միլիարդ դոլարի իրանյան վարկի տրամադրմանը: Այդ մասին հայտնել է Sana տեղեկատվական գործակալությունը:
Ըստ կառավարության աղբյուրների՝ Իրանը Սիրիային կտրամադրի հրատապ օգնություն պատերազմի պատճառով վնասված տնտեսության վերականգնման համար: Մայիսի 19-ին Դամասկոսում ստորագրվել է համաձայնագիր Իրանի և Սիրիայի միջև էլեկտրաէներգիայի, արտադրական, շինարարության, նավթարդյունահանման և ներդրումների բնագավառներում համագործակցության զարգացման համար:
2013 թվականին Թեհրանը Դամասկոսին տրամադրել է 4 միլիարդ դոլարի վարկ: