Տնտեսություն 

ԵՄ-ն Ուկրաինային 600 մլն եվրո է տրամադրել

Եվրամիությունը (ԵՄ) Ուկրաինային 600 մլն եվրո է փոխանցել` մակրոֆինանսական օգնության շրջանակներում: Համապատասխան տեղեկությունը տարածվել է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում:

2015-ին դա ԵՄ-ի աջակցության շրջանակներում առաջին տրանշն է: Եվրահանձնաժողովում ընդգծում են, որ Կիևը գումարներ է ստանում տնտեսության կայունացման և անհրաժեշտ բարեփոխումների անցկացման համար, որոնք կոչված են ընդլայնելու ֆինանսական և պետական կառավարման համակարգի թափանցիկությունը:

Հաղորդագրությունում ասվում է՝ ԵՄ-ն նախատեսում է, որ ձևափոխումներն Ուկրաինային թույլ կտան վերադառնալ տնտեսական աճին:

Նույն շարքից