Սպորտ 

Արաս Օզբիլիսը կլքի «Սպարտակը»

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է այս ամռանը լքել ակումբը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով մոսկովյան ակումբում գտնվող աղբյուրին:

«Ներկայումս Օզբիլիսի տրանսֆերի շուրջ «Սպարտակը» մի քանի առաջարկներ է ստացել: Ֆուտբոլիստը կարող է այս ամռանը հեռանալ ակումբից»,- հայտնել է աղբյուրը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականին ՝ «Կուբանից»:

Նույն շարքից