Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Էկվադորից Բոլիվիա թռիչքի ընթացքում ըմպել է կոկայի տերներից պատրաստված թեյը։ Այս մասին գրում է Комсомольская правда-ն։
Պարբերականը հայտնում է, որ Հռոմի պապը շատ է հոգնել, և ինքնազգացողությունը լավացնելու համար բորտուղեկցորդուհիները նրան առաջարկել են ավանդական բոլիվիական ըմպելիք, որը կոչվում է «Տրիմատե»։
«Տրիմատեն» պատրաստվում է երիցուկից, կոկայից և անիսոնի սերմերից։ Հռոմի պապն էլ չի հրաժարվել։ Ի դեպ, նա մինչ այդ ուղևորությունն էլ խոստովանել էր, որ դեմ չէ փորձել կոկայի տերևները։