Միջազգային 

Լոնդոնում 24 ժամ տևողությամբ գործադուլը հանգեցրել է տրանսպորտային քաոսի

Լոնդոնում մետրոյի աշխատակիցների 24 ժամ տևողությամբ գործադուլը հանգեցրել է տրանսպորտային քաոսի:

BBC-ի փոխանցմամբ՝ ավտոբուսների կանգառները լի են մարդկանցով, շատերը ստիպված են ոտքով հասնել իրենց անհրաժեշտ վայրեր:

Գործադուլը սկսվել է երեկ՝ տեղի ժամանակով 18:30 և կտևի մինչև այսօր՝ 18:30, սակայն Լոնդոնի մետրոյի ղեկավարությունն արդեն զգուշացրել է, որ դրա հետևանքները կզգացվեն մինչև ուրբաթ օրվա առավոտ:

Մետրոպոլոիտենից բացի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գործադուլ են անում նաև մի քանի երկաթուղային ընկերությունների աշխատակիցներ: Դրա պատճառով քաղաքամերձ գնացքները մինչև շաբաթվա վերջ աշխատելու են ընդհատումներով:

Նույն շարքից