Սպորտ 

Յուրա Մովսիսյանը տևական դադարից հետո այսօր կարողացել է մարզվել

«Սպարտակ» ֆուտբոլոյին ակումբի մամլո ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը տևական դադարից հետո այսօր կարողացել է մարզվել առանց սահմանափակումների։

Յուրա Մովսիսյանը մոտ 1 ժամ մարզվել է ընդհանուր խմբի կազմում։ Բացի այդ, ֆուտբոլիստը պետք է անցնի լրացուցիչ մարզումներ՝ կատարելով ֆիզպատրաստականության գծով մարզիչ Օլեգ Սամատովի հրահանգները։

Այսօր մոսկովյան ակումբը վերադարձել է օրական 2 մարզման ռեժիմին։

Նույն շարքից