Հիշում եմ և պահանջում 

Քնեսեթի խոսնակը նորից կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սպորտի, մշակույթի և կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Էդելշտեյնը հայտարարել է, որ ակնկալում է, որ ինքն ու Քնեսեթը համապատասխան կերպով կգործեն, որպեսզի հնարավոր լինի որոշում կայացնել՝ ժողովրդավար երկրի բարոյական չափանիշներին համապատասխան, գրում է News.am-ը:

Նա ընդգծել է, որ շատ երկրներ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն դա  անում են խորհրդարանները, հայտնում է Jerusalem Post-ը։  «Ես կաշխատեմ առաջ մղել այդ հարցը և հույս ունեմ, որ Քնեսեթի անդամները կքայլեն ճիշտ ուղղությամբ և կքվեարկեն, երբ գա ճշմարտության պահը»,- հայտարարել է նա:

Իր հերթին հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին նույնպես կոչ է արել Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նրա կարծիքը պաշտպանել են Քնեսեթի անդամներ Զահավա Գալիոնը և Նահման Շայը, ովքեր կազմակերպել են հանդիպումը։ Շայը նշել է, որ Իսրայելը պետք է ճանաչի այն, ինչ կատարվել է հայերի հետ։ «Ոչինչ չի փոխվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում»,- հավելել է նա:

Նույն շարքից