ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ավելի քան 12 մարդ է վիրավորվել Բեյրութի կենտրոնում զանգվածային ցույցի ժամանակ սկսված անկարգությունների արդյունքում:
Ամենամեծ քրիստոնյա կուսակցության՝ «Ազատ ժողովրդավարական շարժման» աջակիցները Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում զանգվածային ցույցի են դուրս եկել:
Սակայն, խաղաղ ակցիան վերածվել է ծեծկռտուքի։ Երիտասարդների խումբը բախվել է իշխանության ներկայացուցիչների հետ, ինչի հետևանքով վիրավորվել է յոթ զինվորական և վեց ակտիվիստ: