Միջազգային 

Ինդոնեզիայում հրաբխի ակտիվացման պատճառով փակվել են օդանավակայանները

Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում հրաբխի ակտիվացման պատճառով փակվել են երկրի 5 խոշոր օդանավակայանները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մասնավորապես, կաթվածահար է եղել ավիահաղորդակցությունը Բալի և Լոմբոկ հայտնի զբոսաշրջային ուղղություններում։ Բացի այդ, հետաձգվում կամ չեղարկվում են չվերթները Ջակարտայից և Սուրաբայից։

Ընդհանուր առմամբ, հրաբխի ակտիվացման պատճառով ստիպված են եղել փոփոխություններ անել ավելի քան 20 չվերթների համար, այդ թվում Մելբուրն, Օսակու, Սինգապուր, Տոկիո ուղղություններով։

Նույն շարքից