Բանգլադեշի հյուսիսում չքավորներին անվճար հագուստ բաժանելու ժամանակ հրմշտոց է առաջացել, որի հետևանքով մահացել է 23 մարդ: Այս մասին գրում է gazeta.ru-ն: Կայքը նաև հայտնում է, որ մահացածների թիվը հնարավոր է ավելանա:
Նշվում է, որ մուսուլմանական Ռամադանի ընթացքում հարուստները հաճախ են հագուստներ բաժանում չքավորներին։ Այս անգամ գործարաններից մեկի բակում հայտարարվել է, որ անվճար հագուստ է բաժանվում։ հայտնի է, որ բակում գտնվել է 1500 մարդ։ Մարդիկ փորձել են անցնել նեղ դարպասներով, ինչի հետևանքով հրմշտոց է առաջացել:
Իրավապահները ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում և ձեռնարկության սեփականտիրոջը: