Սպորտ 

Կարեն Գրիգորյանն և Տիգրան Ս. Պետրոսյանը՝ Բարսելոնայի օփենի առաջատարներ

Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում հանդես են գալիս նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը:

Մրցաշարային աղյուսակը խաղացված 6 տուրերից հետո միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը, որն ունի 5.5 միավոր:

Տիգրան Ս. Պետրոսյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: Տիգրան Հարությունյանն ունի 4 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերնամասում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Նույն շարքից