Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իտալիայի դեսպանատան մոտ պայթել է մեքենա, որում եղել է պայթուցիկ սարքեր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Տեղի ժամանակով առավոտյան 6:30-ին տեղի ունեցած պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ցնցել է ողջ շինությունը: Վնասվածք է ստացել 5 մարդ։
Կայքը մանրամասնում է, որ պայթյունը դարձել է 2 ոստիկանի և 3 պատահական անցորդի վնասվածքներ ստանալու պատճառ: