Սպորտ 

Իկեր Կասիլյասը հրաժեշտ է տվել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հուլիսի 11-ի առավոտյան Արքայական ակումբի մարզաբազայում հրաժեշտ է տվել թիմակիցներին, որոնք մարզում են անցկացրել: Նա մարզաբազա է եկել Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ սկսված մարզումից մոտ մեկ ժամ ուշ, հաղորդում է AS-ը:

Կասիլյասի, «Ռեալի» եւ «Պորտուի» ներկայացուցիչները վերջնական տեսքի են բերել պայմանագիրը եւ շուտով պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին: 34-ամյա դարպասապահը պորտուգալական թիմի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր: Նրա տարեկան աշխատավարձը կլինի 3,5 միլիոն եվրո:

Նույն շարքից