Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացրել է, որ Մադրիդում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Իսպանիայի Գրան պրի անվանումը կրող 15-րդ միջազգային մրցաշարում Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մեր ընտրանին վաստակել է 3-ական ոսկե և արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին են կանգնել Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Շահինյանը (85 կգ): 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Ռաֆայել Ալեքսանյանը: