Տնտեսություն 

Առաջիկա 3 տարիներին Հունաստանին 86 միլիարդ եվրո կտրամադրվի

Հունաստանը երեք տարվա ընթացքում ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում 86 մլրդ եվրո կստանա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ERT-ը։

«Մենք համաձայնության ենք եկել 86 մլրդ եվրո օգնության ծավալների եւ ժամկետի շուրջ, ինչպես նաեւ պայմանավորվել ենք, թե ինչպես պետք է ապահովել պարտքի կայունությունը»,-ասել է նա 17 ժամ տեւած գագաթնաժողովի ավարտին։

Մերկելը նաեւ հայտարարել է, որ Հունաստանի կառավարությունը առաջիկայում պետք է հավանություն տա բարեփոխումների փաթեթին։

Նույն շարքից