Տնտեսություն 

Իրանի միջուկային խնդրի բանակցությունների ֆոնին կտրուկ անկում են ապրում նավթի գները

Նավթի համաշխարհային գները նվազում են այն հայտարարությունների ֆոնին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կստորագրվի առաջիկա օրերին։ Այս մասին են վկայում Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների տվյալները։

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները նվազել են 1.92 տոկոսով եւ կազմել 57.60 դոլար մեկ բարելի դիմաց։

Այդ նույն ժամանակ WTI  տեսակի նավթի գինը էժանացել է 1.63 տոկոսով եւ կազմել 51.88 դոլար մեկ բարելի դիմաց։

Նավթի գների նվազումը պայմանավորված է նաեւ Չինաստանի ֆոնդային բորսայում տիրող իրավիճակով եւ Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալու վտանգով։

Նույն շարքից