Լոնդոնի «Չելսին» պաշտոնական կայքում հայտնել է «Սթոք Սիթիի» բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչին ձեռք բերելու մասին։
28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է չորս տարով եւ կգործի մինչեւ 2019 թվականը։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Դարպասապահը կվերցնի 1 համարի մարզաշապիկը, որն ազատ է մնացել Պետեր Չեխի` «Արսենալ» տեղափոխությունից հետո: