«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ավագ Բաստիան Շվայնշտայգերի հետ երեք տարվա պայմանագիր կնքելու մասին։
«Մանչեսթեր Յունայթեդը» միակ ակումբն է, հանուն որի ես կարող էի հեռանալ «Բավարիայից»։ Ես սպասում եմ Լուի վան Գալի հետ դարձյալ աշխատելու հնարավորությանը»,- Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը։